Նորություններ

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը՝ օրակարգում

Ուշագրավ 2017-12-19

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվող նոր կարգավորման համաձայն՝ ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը ոչ թե մինչև 2018 թվականի, այլ 2028 թվականի օգոստոսի 20-ը: Ըստ որում, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով մանկավարժական որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: