Նորություններ

Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում տեղի ունեցավ Ջիվան Գասպարյանի և Հասմիկ Գրիգորյանի համերգը

Ուշագրավ 2013-08-16

Ս.թ. օգոստոսի 14-ին Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կայացավ դուդուկահար Ջիվան Գասպարյանի և Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի համերգը:
Համերգի սկզբին կազմակերպվեց ընդունելություն, որին ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: 
Նա, մասնավորապես նշեց, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների մերձեցման ամենակարևոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարևորագույն իրադարձության հետ, երբ 1991թ.-ի օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրև հայ և լիտվացի ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր` յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:
 
Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Համերգին հնչեցին հայկական, լիտվական և եվրոպական կատարումներ:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: