Նորություններ

Հարյուրամյա լամպը՝ «ռեկորդակիր»

Ուշագրավ 2017-12-18

Հարյուրամյա լամպն իր երկարակեցության շնորհիվ «հայտնվել է» Գինեսի ռեկորդների գրքում: Այն գտնվում է Քալիֆորնիայում՝ Լիվերմոր քաղաքի հրշեջ կայանում: Կենցաղում կիրառվող շիկացման լամպերը երկար կյանք չունեն և պարբերաբար վառվում են, սակայն այս ռեկորդակիր լամպը պատրաստվել է ձեռքով դեռևս 1890-ականների վերջին: Որոշ տվյալների համաձայն՝ այն առաջին անգամ միացվել է էլեկտրականությանը 1901 թվականին ու մինչ օրս աշխատում է աննշան ընդհատումներով: Լամպի պահպանման համար գործում է հատուկ հանձնաժողով: Այժմ հարյուրամյա լամպի աշխատանքն ամեն վայրկյան նկարահանում է հատուկ տեղադրված տեսախցիկը, իսկ տեսանյութն ուղիղ եթերով հեռարձակվում է օնլայն հարթակում: Տեղադրման պահին լամպն ունեցել է 30-60 Վատտ հզորություն, սակայն այժմ՝ ավելի քան մեկ դար աշխատելուց հետո, այդ ցուցանիշը հասել է 4-ի: Ենթադրվում է, որ լամպի երկարակեցության գաղտնիքը փոքր հզորությունն է և ցածր ՕԳԳ-ն: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: