Նորություններ

Բաց դաս կենսաբանությունից

Կրթական 2017-12-18

Սևանի N4 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մերրի Ասատրյանի անցկացրած բաց դասը VIIIբ դասարանում նվիրված էր <<Մկանային և հենաշարժիչ համակարգ >> թեմաներին: Աշակերտները պատասխանեցին իրենց ուղղված հարցերին,մանրամասնեցին թեմաներիի առանցքային հարցերը,հասկացությունները: Դիդակտիկ նյութերի ցուցադրմամբ բացատրեցին մարդու կմախքի բաժինները,անդրադարձան հենաշարժիչ համակարգին , նյարդերի վնասվածքներին: Նրանք ընդգծեցին մարմնի ֆիզիկական կոփվածության ,ճիշտ սննդակարգի անհրաժեշտությունը: Տեսական գիտելիքները աշակերտները ամրապնդեցին <պրիզմայի>, գծանկարների, աղյուսակների միջոցով: Դասը ցույց տվեց,որ թեմաները յուրացվել են աշակերտների կողմից,իսկ երիտասարդ ուսուցչուհին իր դասավանդման մեթոդներով ու մոտեցումներով կենսաբանությունը դարձրել է սիրելի առարկա դպրոցում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: