Նորություններ

Ուրախ այբուբեն

Կրթական 2017-12-16

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտի հ.6 հիմնական դպրոցում, օտար լեզուների միամսյակի շրջանակում, ֆրանսերենի ուսուցչուհի Վիոլետա Առուշանյանը 5ա դասարանում ֆրանսերեն առարկայից անցկացրեց դաս- միջոցառում՝ <<Ուրախ այբուբեն>> խորագրով: Քաղցրալեզու ֆրանսերենով ուսուցչուհին ողջունեց աշակերտներին և տնօրենությանը ու ներկայացրեց դասի թեման ու նպատակները: Աշակերտներն արտասանեցին և պրոյեկտորի միջոցով երգեցին ֆրանսերեն այբուբենը: Այնուհետև երկխոսությունների միջոցով ներկայացրեցին, թե ինչպես են Ֆրանսիայում իրար ողջունում և շփվում միմյանց հետ: Որպես դիդակտիկ խաղի ձև ուսուցչուհին մի կախարդական արկղիկ էր պատրաստել, որի մեջ դրել էր տարբեր գույնի և ձևի առարկաներ: Աշակերտները պատահականության սկզբունքով հանեցին և ֆրանսերեն բնութագրեցին այդ առարկաները: Դաս- միջոցառումը շատ հետաքրքիր էր ու բովանդակալից՝ պարուրված ֆրանսերեն լեզվի սիրառատ ելևէջներով:

Ստեփանակերտ, ք. Ստեփանակերտի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: