Նորություններ

ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-12-13

Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է։ Ինչպես և արվեստի մյուս ճյուղերը, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Այն օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա իրականության վերակենդանացմանը, ստեղծում ծավալի ու տարածության պատրանք հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է։ «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումն էլ կբացահայտի գեղանկարչության գաղտնիքներն ու նկարիչների հաջողության բանաձևը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: