Նորություններ

Սանտա Կլաուսների մրցավազք Մադրիդի փողոցներում

Ուշագրավ 2017-12-11

Դեկտեմբերի 10-ին Մադրիդի փողոցներում անցկացվել է Սանտա Կլաուսների մրցավազք, որին մասնակցել է շուրջ յոթ հազար մարդ: Միջոցառման մասնակիցները Սանտա Կլաուսների և Սուրբ ծննդյան էլֆերի հագուստներով վազել են Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնով՝ Պրադո թանգարանի մոտ գտնվող Մուրիլյո հրապարակից մինչև Էմիլիո Կաստելարի հուշարձան և հետադարձ ճանապարհով։ Մրցավազքին մասնակցել է նաև օլիմպիական չեմպիոն, իսպանացի վազորդ Ֆերմին Կաչոն: Մրցավազքն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Նշենք, որ միջոցառմանը հավաքված միջոցների մի մասը կհատկացվի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: