Նորություններ

Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը

Սպորտ 2017-12-11

Ավարտվել է Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 288 շախմատիստ: Վերջին տուրից հետո միանգամից երեք գրոսմայստեր վաստակել է 7.5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ազգային թիմի ևս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, ով մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում է եղել: Նշենք, որ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: