Նորություններ

Իրինա Սլուցկայան վարպետության դաս է անցկացրել Հայաստանում

Սպորտ 2017-12-09

Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ռուս գեղասահորդ Իրինա Սլուցկայան վարպետության դաս է անցկացրել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում: «Երկար ժամանակ չէ, որ երեխաները սահում են: Բայց արդյունքներն արդեն երևում են: Մի քանի երեխաներ ինձ զարմացրին: Բոլորը փորձում էին, մի մասի մոտ ստացվեց, մյուսների մոտ՝ ոչ: Նրանց ասացի՝ ինչպես ավելի ճիշտ կարող են կատարել շարժումները: Բավականին երիտասարդ և հեռանկարային մարզիչներ են աշխատում: Դա հիանալի է, այնպես որ լավ արդյունքներ եմ սպասում»,- ասել է Իրինա Սլուցկայան: Անվանի գեղասահորդուհին նշել է նաև, որ մասնակցելու է հաջորդ տարի նոյեմբերին կայանալիք «Ախթամար» գեղասահքի շոուին՝ մարմնավորելով Անահիտ աստվածուհու կերպարը։ «Շատ հետաքրքիր է լինելու՝ գեղասահք, օդային համարներ և այլն։ Կարծում եմ՝ այն հետաքրքիր կլինի ոչ միայն հայերի, այլ նաև ողջ աշխարհի համար։ Լեգենդը չպետք է անտարբեր թողնի ոչ մեկին։ Մեր պարով, մեր երաժշտությամբ, մեր հոգով ուզում ենք ցույց տալ այդ լեգենդի խորությունը, կիսվել մարդկանց հետ գեղեցիկ պատմությամբ»,-նշել է Ի. Սլուցկայան: Ծրագրում ընդգրկված են նաև աշխարհի տարբեր երկրների լավագույն գեղասահորդները: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: