Նորություններ

Հայ ըմբիշները փայլուն մեկնարկեցին աշխարհի առաջնությունը

Սպորտ 2013-08-14

Երեկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներ Կարեն Ասլանյանը (60 կգ) և Կարապետ Չալյանը (74 կգ) փայլուն ելույթ ունենալով` նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը:

Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարապետ Չալյանը միմյանց ետևից պարտության մատնելով ալժիրցի Աբդելկրիմ Ուակլիին՝ 7:0 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում), սերբ Վիկտոր Նեմեսին՝ 3:1, մոլդովացի Պետրու Սևչյուկին՝ 11:3 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում), ռուսաստանցի Բեքհան Օզդոևին՝ 8:4, եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասավ նաև ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի նկատմամբ ու Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաև աշխարհի ոսկին: Պայքարը գերազանց սկսեց ու հրաշալի ոճով տրամաբանական ավարտին հասցրեց 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը, ով կիսաեզրափակչում 7:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Էլման Մուխտարովին, վճռորոշ գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 7:0, հաղթեց նաև թուրք Բասար Էնեսին ու նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը: Իսկ մինչ այդ, հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Արթուր Սուլեյմանովին՝ 4:1, ռումինացի Միհալ Միհուտին՝ 11:2 (բացահայտ առավելություն առաջին մրցափուլում) և ամերիկացի Հայդեն Դանիել Թումային՝ 8:6:

Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: