Նորություններ

Շախմատի բաց դաս․․․

Կրթական 2017-12-08

«Շախմատը ոչ միայն խաղ է, այլև մշակույթ և գիտություն»։ Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի այս խոսքերով է առաջնորդվում Սևանի N4 հիմնական դպրոցի շախմատի երիտասարդ ուսուցչուհի Փիրուզա Ոսկանյանը։ Սկսնակ ուսուցչուհու անցկացրած բաց դասը դրա վկայությունն էր։ IIա դասարանում անցկացված բաց դասը ներկաներին ապացուցեց, որ չնայած բարդությանը, շախմատը սիրելի առարկա է։ Դասի ընթացքում դրսևորվեցին աշակերտների կարողությունները, դրանք գործնականում կիրառելու հմտությունները։ Փոքրիկները ներկայացան շախմատային խաղաքարերի տեսքով, նրանց քայլերի ու նշանակության մեկնաբանությամբ։ Նրանք կարողացան յուրաքանչյուր խաղաքարի միավորին համապատասխան շախմատ մագնիսական տախտակի վրա դասավորել խաղաքարերը, կազմեցին պրիզմա «Խաղաքար» մեկնաբառով և այլն։ Ուսուցչուհին աշակերտներին մասնակից դարձրեց նաև նոր նյութի հաղորդմանը։ Լուծեցին տրամագրեր։ Խորացվեց տրամաբանական մտածողությունը։ Դասը ընդմիջվեեց <<Զինվորի մասին>> երգով։ Դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանը և ներկա ուսուցիչները բարձր գնահատեցին ուսուցչուհու անցկացրած դասը և ջանքերը՝ դպրոցում շախմատը սիրելի առարկա դարձնելու ուղղությամբ։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: