Նորություններ

«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչը՝ Զորոյի հանդերձանքով

Սպորտ 2017-12-08

«Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ իր թիմի հաղթանակից հետո լրագրողների հետ հանդիպմանը «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացել է Զորոյի հանդերձանքով: Այսպիսով մարզիչը կատարել է իր թիմին տրված խոստումը՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ անցնելու դեպքում ներկայանալ հայտնի հերոսի կերպարով: Դոնեցկի ակումբի հանդիպումը Անգլիայի պրեմիեր լիգայի առաջատար թիմի հետ ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ ուկրաինացի ֆուտբոլիստների: Այս հաղթանակը Շախտյորին թույլ է տվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: «Սա իմ կյանքի ամենաուրախ մամուլի ասուլիսն էր. բոլորը ժպտում են, բոլորը ծիծաղում են: Ես հագնվեցի միջանցքում, երեխաներն ինձ չտեսան, թեպետ շատ էին ուզում տեսնել: Ո՞ր Զորոն է Ձեզ ավելի դուր գալիս՝ Ալեն Դելոնի՞, թե՞ Անտոնիո Բանդերասի: Դժվար է պատասխանելը. հիմա ինձ ամենից շատ դուր է գալիս Պաուլու Ֆոնսեկիի Զորոն»,- ասել է «Շախտյոր»-ի մարզիչը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: