Նորություններ

«Ստվերներ» թատերախմբի «Իմ մասին» ներկայացումը

Կրթական 2017-12-08

2017թ. նոյեմբերի 5-12-ին տեղի ունեցավ Մինորա մշակութային կենտրոնի «Էտյուդ» խոագիրը կրող 2017թ. թատերարվեստի, ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից մոտավոր հիսուն թատերական խմբեր: Մրցույթին իր մասնակցությունն ունեցավ նաև Հաղարծինի դպրոցի «Ստվերներ» թատերախումբը՝«Իմ մասին» ներկայացմամբ: «Ստվերներ» թատերախումբը բազմաթիվ անգամներ մասնակցել է տարբեր մրցույթների, արժանացել բազմաթիվ մրցանակների և հանդիսատեսի համակրանքին: Այս անգամ էլ թատերախումբը հուսախաբ չարեց իր երկրպագուներին: Համահայկական մրցույթում զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը և վերադարձան հաղթական գավաթով: Թատերախմբի գեղարվեստական ղեկավար՝ Լ. Մանուկյան: Փոքրիկ դերասանների խմբում փայլուն կերպով հանդես եկան՝ Սյուզաննա Բաբինյանը 12-րդ դասարան Աստղիկ Պետրոսյանը 10-րդ դասարան Օֆելյա Հակոբյանը 8-րդ դասարան Մարի Թամրազյանը 8-րդ դասարան Մերի Խառատյանը 8-րդ դասարան Նարեկ Առուստամյանը 8-րդ դասարան Ռիտա Թամրազյանը 8-րդ դասարան Վլադիմիր Պետրոսյանը 8-րդ դասարան Աննա Պողոսյանը 8-րդ դասարան Ամալյա Ստեփանյանը 8-րդ դասարան Նարեկ Սողոմոնյանը 8-րդ դասարան Նառա Պետրոսյանը 8-րդ դասարան Շնորհակալագրերով և դիպլոմներով պարգևատրվեցին Հաղարծինի դպրոցի տնօրեն Գ. Թամամյանը, թատերախմբի գեղարվեստական ղեկավար՝ Լ. Մանուկյանը և բոլոր 12 մասնակիցները:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: