Նորություններ

ՏԱՐԱԶ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-12-08

Տարազը պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին և էթնիկ խմբերին բնորոշ հագուստն է, որն ունի ձևվածքի, գույնի, արտաքին հարդարանքի առանձնահատկություններ: Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով: Հայկական տարազը հայ մշակույթի կարևորագույն բաղադրիչներից է: Հայկական տարազի մեջ գերակշտում են չորս տարերքի գույները, որոնք արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Հայկական տարազը բազմաբնույթ է. Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն հատուկ տարազով, իսկ նահանգի յուրաքանչյուր գավառ՝ միայն իրեն բնորոշ զարդանախշերով: «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումը տարազների մասին է և կբացահայտի տարազագործների հաջողության բանաձևը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: