Նորություններ

Խաղաղության թևեր

Կրթական 2017-12-07

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,- Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում: Խաղաղություն… Ամեն մեկս խաղաղության հասնելու համար մեր ընտրած ուղին ունենք: Իմ մոլորակը Երկիր մոլորակն է, Գալակտիկայի կապույտ մոլորակը, ամենագեղեցիկը, ամենալավը, ամենաամենան… Իսկ իմ հայրենիքը Երկիր մոլորակի փոքրիկ, բայց ամենաբարի մասնիկն է, որը նման է անմշակ ադամանդի և լուսավորում է բոլորի խաղաղության ճանապարհը: Ճանապարհ, որով անցնելը դժվար է, բայց անհրաժեշտ: Օրեր առաջ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից կազմակերպվել էր «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային 2-րդ գիտաժողովը, որին մեծ պատասխանատվությամբ մասնակցում էր Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոցը: Նպատակը մեկն էր` կիսվել «Խաղաղության և կոնֆլիկտների կառավարման կրթության» բնագավառում տարբեր երկրների ունեցած փորձով, քաղված դասերով ու հաջողված պատմություններով: Ոգևորվելով ու զինվելով նոր գիտելիքներով, 06.12.2017թ. դասղեկի ժամի թեմայի ուսուցումը ավելի արդյունավետ անցավ (VIIբ դասարան, դասղեկ` Լիլիթ Մարտիրյան): Դիտեցին մուլտֆիլմ(https://www.youtube.com/watch?v=BJnLeZzSVZM), տարան զուգահեռներ և պատասխանեցին հարցերին, որոնք նախօրոք կազմել էր դասղեկը: Դասի վերջում դասղեկը կարդաց Պարույր Սևակի «Խաղաղություն» բանաստեղծությունը: Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր, Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: