Նորություններ

Սեմինար պարապմունք` նվիրված մասնագիտական կողմնորոշմանը

Կրթական 2013-01-29

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Գյումրի քաղաքի թիվ 23 դպրոցում իրականացվեց երկօրյա սեմինար պարապմունք, որը նվիրված էր մասնագիտական կողմնորոշմանը:

Միջոցառումն իրականցվեց 9-րդ դասարանցիների հետ: Պարապմունքի նպատակն էր աշակերտներին հնարավորինս ճիշտ կողմնորոշել մասնագիտություն ընտրելու հարցում: Մասնակցում էին կենտրոնի աշխատակիցներ  Գ.Հովեյանն ու Ա. Մարգարյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, սոցմանկավարժը, հոգեբանն ու դասղեկները: Համակարգչային միջոցների կիրառման, դերային խաղերի, հոգեբանական թեստերի լրացման միջոցով ստեղծվեց շատ անկաշկանդ ու անմիջական մթնոլորտ աշակերտների ու կազմակերպիչների միջև, որն հնարավորություն տվեց բավական մանրամասն ներկայացնել մասնագիտությունների բնույթը, առանձնահատկությունները, դժվարություններն ու հետաքրքրությունները, դրանց ճիշտ ընտրության անհրաժեշտությունը:

                                                     Սեփ. լրատվություն

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: