Նորություններ

Բաց դաս- էքսկուրսիա Հայկական ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնում

Կրթական 2017-12-06

2017 թ. –ի դեկտեմբերի 1-ին Ակունքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցիները ԷՌՕ առարկայի շրջանակներում (ուսուցիչ՝ Աննա Արամյան) անցկացրին բաց դաս- էքսկուրսիա Հայկական ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնում: Սակայն մինչ այդ աշակերտները SPARE- Armenia կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ << Էկո Տապան >> ակումբի ղեկավար Հրանտ Սարգսյանի նախաձեռնությամբ և ուսուցիչներ Աննա Արամյանի, Գայանե Սիմոնյանի (դասղեկ), Միհրան Մելքումյանի և Նիկոլայ Ավագյանի մասնակցությամբ մաքրեցին ԱԷԿ-ի անցակետին հարակից տարածքը կենցաղային աղբից: Ուսումնական կենտրոնի դասընթացավարը պարզ ու մատչելի կերպով ներկայացրեց ԱԷԿ-ի աշխատանքի սկզբունքը, ատոմային էներգիայի արտադրության փուլերը, ինչպես նաև դրական և բացասական կողմերը: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրվող սահիկահանդեսը, ուսումնասիրեցին ԱԷԿ-ի մանրակերտը, դասընթացավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: Այնուհետև կազմակերպվեց այցելություն դեպի Մեծամորի պատմահնագիտական թանգարան: Թ՛ե աշակերտները և թ՛ե ուսուցիչնեը հագեցած ու բովանդակալից օր անցկացրին և վերադարձան շատ տպավորված և գոհունակության մեծ զգացումով:

Կոտայք, գ. Ակունքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: