Նորություններ

ՊԱՅՔԱՐ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-Ի ԴԵՄ

Կրթական 2017-12-06

8-րդ դասարանի աշակերտները դասղեկ Գայանե Վարդազարյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 1-ին անցկացրին միջոցառում՝ նվիրված ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան: Գեղեցիկ ձևավորված դասասենյակում աշակերտները կարողացան ներկայացնել ՄԻԱՎ-ի անցման ուղիները,այն, թե ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը, քանի փուլերից է կազմված Միավ-ը, ինչ է հակառետրովիրուսային բուժումը: Ներկայացրին հայտնի մարդկանց, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից, և ովքեր, բուժում ստանալով, ապրում են: Միջոցառումը ուսանելի և հետաքրքիր էր ներկաների համար:

Արմավիր, ք. Վաղարշապատի թիվ 7 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: