Նորություններ

Մի քանի պարզ կանոն ձմռանը ճիշտ սնվելու մասին

Ուշագրավ 2017-12-05

Ձմռանը շատերը հրաժարվում են թարմ մրգերից, բանջարեղենից և ընտրում ավելի էժան սննդամթերք, ինչի հետևանքով սկսում են իրենց հիմնական կալորիաները ստանալ ալյուրից պատրաստված սննդամթերքից: Եթե ամռանը 40 աստիճան շոգի ու ցածր խոնավության պայմաններում խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիզմը հովացնող մթերքներ, ապա ձմռան ամիսներին պետք է օգտագործել ածխաջրածներ: Դրանք կարելի է ստանալ պարզ ածխաջրեր պարունակող սննդամթերքներից՝ օրինակ շաքարից, բլիթներից, թխվածքից, մակորոնից, ինչպես նաև՝ ինտեգրալ հատիկներից՝ հնդկաձավարից, բրինձից, որոնք առողջության համար ավելի դրական ազդեցություն ունեն: Օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար անհրաժեշտ են սպիտակուցներ ու վիտամիններ՝ վիտամին C, վիտամին A, ֆոլաթթու. չէ՞ որ ցուրտ ամիսներին հիվանդանալու ռիսկն ավելի է մեծանում: Վիտամին C-ի լավագույն աղբյուր են պղպեղը, կանաչեղենը, հազարը, կաղամբը, նարինջը, մանդարինը, արքայանարինջը, խնձորը, բրոկոլին, որն այժմ ավելի էժան է, կոճապղպեղը: Ցուրտ օրերին օրգանիզմը տաքացնելու լավագույն միջոցներից մեկը թեյն է, որը հանդիսանում է հակաօքսիդանտ: Սակայն այն էլ ունի խմելու կանոնները: Օրական երկու-երեք բաժակ թեյ խմելը խրախուսվում է: Սակայն պետք է հիշել, որ այն օգտակար է առանց շաքարավազի: Խորհուրդ է տրվում նաև շատ կոճապղպեղ օգտագործել, կամ փոխարինել այն դարչինով և մեխակով: Նշենք նաև, որ թեյն անհրաժեշտ է խմել ուտելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: