Նորություններ

Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան՝ Հայաստանում

Ուշագրավ 2017-12-04

Օրերս Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յար» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Այս ստեղծագործությունը ներկայացրին Համբուրգի պետական օպերայի մենակատար Վլադիմիր Բայկովը (բաս) և Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Վլադիմիր Բայկովի խոսքով՝ մինչ այս նա սիմֆոնիայից միայն հատվածներ է կատարել և Հայաստանում առաջին անգամ է կատարում «Բաբի Յար»-ն ամբողջությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, կարևորելով սիմֆոնիայի բովանդակությունը, հույս հայտնեց, որ իրենք կարողացան ունկնդրին փոխանցել այն բոլոր ուղերձները, ասելիքը, որ Շոստակովիչն ու Եվտուշենկոն ամփոփել էին իրենց ստեղծագործությունների գաղափարական բովանդակության մեջ։ Նշենք, որ ամիսներ շարունակ ունկնդրին գեղեցիկ և բարձրակարգ երաժշտություն մատուցող Խաչատրյանի միջազգային փառատոնը մոտենում է եզրագծին։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: