Նորություններ

,,Պ,, ՀՆՉՅՈՒՆ-ՏԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Կրթական 2017-12-01

Այսօր Աշոցքի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների դասի թեման էր ,,Պ,, հնչյուն-տառի ուսուցումը:Դասվարը՝ Է. Սիմոնյանը, դասը անցկացրեց յուրօրինակ ձևով: Դասի նպատակն էր երեխաների մեջ ձևավորել աշխատասիրություն ,ընկերասիրություն:Զարգացնել աշակերտների երևակայական ,տրամաբանական մածողությունը: Դասի ընթացքում դիտեցին աստվածաշնչից <<Ջրհեղեղ >> հատվածը,մեկնաբանեցին այն ,այնուհետև դասագրքի նկարից դուրս բերեցին բառեր,որոնց մեջ կա,,պ,, տառը: Հնչյունային վերլուծության ենթարկեցին պատ և պարան բառերը: Դասը առաջին դասարանում հետաքրքիր էր ,քնի որ ինքնին հետաքրքիր է մանուկների աշխարհը:

Շիրակ, գ. Աշոցքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: