Նորություններ

Խաղ-մրցույթ

Կրթական 2017-12-01

28.11.2017թ Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի 6-րդ դասարանմ ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ.Խանդանյանը կազմակերպել էր խաղ-մրցույթ՝ նվիրված Կորնեյ Չուկովսկու ծննդյան 135 ամյակին: Երկու թիմերով, խաղ-մրցույթն անցավ աննախադեպ ոգևորությամբ: Աշակերտները գուշակում էին հեղինակի ստեղծագործություններից բաց թողած բառերն ու արտահայտությունները, ցուցադրված մուլտֆիլմերի վերնագրերը: Թիմի ավագները՝ պատասխանելով բլից- հարցերի ցուցաբերեցին խորը գիտելիքներ: Երկու թիմերն էլ գերազանց էին պատրաստվել: Ժյուրիի անաչառ գնահատման արդյունքում խաղ-մրցույթն ավարտվեց հավասար արդյունքով:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: