Նորություններ

Հայազգի պատանի լողորդները՝ մրցանակակիր

Սպորտ 2017-11-30

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են պատանի լողորդներ Հայաստանից, ինչպես նաև Իրանից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից և Ադրբեջանից: Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի խոսքով՝ մրցավայր է գործուղվել մեր հանրապետության պատանի 10 լողորդ: 11-12 տարեկանների խմբում մրցումային հենց առաջին օրը հայազգի լողորդ Էդվարդ Ասատրյանը 50 մետր բրաս ոճում արժանացել է արծաթե մեդալի: Նույն տարիքային խմբում հանդես եկող Գրիգոր Գրիգորյանի, Մուշեղ Կագանյանի, Վահե Խաչատրյանի և Ստեփան Աբրահամյանի ձևավորած քառյակը 4x50 մետր ազատ ոճ փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Նշենք, որ նրանք հավասարը չեն ունեցել նաև 4x100 մետր փոխանցալողում: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: