Նորություններ

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ը՝ «Գրեմմի 2018»–ի երկու անվանակարգում

Ուշագրավ 2017-11-29

Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը… Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը: Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև իմ ընտանիքի պատմությունը»,-նշել է Մանսուրյանը: «Դասական ոճում տարվա պրոդյուսեր» անվանակարգում «Գրեմի»-ին է առաջադրվել Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերը: Նշենք, որ «Գրեմմի»-ի 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: