Նորություններ

Զրույց-քննարկում

Կրթական 2017-11-29

Նոյեմբերի 28-ին Զովաբերի միջնակարգ դպրոց կրկին այց կատարեց քայլ առ քայլ ծրագրի հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Մարինան: Բայց այցը այս անգամ ոչ թե դասալսման նպատակով էր չորրորդ դասարանցիների մոտ, այլ հարցազրույց- քննաևկում էր նախորդ դասերի և կիրառված մեթոդների շուրջ: Տիկին Մարինայի հարցերը բազմաբնույթ էին՝ սկսած դասի թեմաներից , կիրառված մեթոդներից, վերջացրած աշակերտների տրամադրությունից: Հարցազրույցի ընթացքում տիկին Մարինան պարզեց, թե երեխաներին կոնկրետ ինչ տվեց այս դասերը, ինչն էր հետաքրքիր, ինչ նոր բան սովորեցին, ինչպես էին աշխատում տրված նյութերի շուրջ և այլն: Երեխաները կարողանում էին տալ հստակ պատասխաններ, նշեցին այն մեթոդները, որոնք կիրառել են, ինչպես են կիրառել, ինչպես են ստեղծել մի շարք պաստառներ: Իսկ ինձ՝ որպես պարապող ուսուցչի կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դաս ունի իր դաստիարակչական կողմերը, յուրաքանչյուր դասից դաս երեխաները ինքնահաստատվում են, կարողանում են արտահայտել սեփական կարծիքները, հիմնավորված խոսել, զրուցել ցանկացած հարցի շուրջ: Ծրագիրը ուսանելի էր, հետաքրքիր և ցանկալի, որ նման ծրագրեր լինեն շարունակական: Զովաբերի միջնակարգ դպրոցի դասվար Սվետլանա Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: