Նորություններ

Կենգուրուն փրկել է մոլորված երեխային

Ուշագրավ 2013-08-09

Օրերս Ավստրալիայում` Դիփ-Քրիք կոչվող արգելոցում 7-ամյա տղա էր մոլորվել, և քանի որ հարավային կիսագնդում հիմա ձմեռ է, և երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 6-ի, այդ պայմաններում նա դժվար թե կարողանար ապրել։
Ոստիկանությունը և փրկարարները շտապել են գտնել երեխային: Անհետանալուց մեկ օր հետո Սայմոնը հայտնաբերվել է: Ըստ ոստիկանների՝ նա լուրջ վնասվածքներ չէր ստացել: Բայց ուշադրության է արժանի այն փաստը, թե ինչպես է երեխան կարողացել ողջ մնալ: Նա պատմել է, որ գիշերը քնել է ծառի տակ, որտեղ շատ կենգուրուներ են եղել:
 
Երեխայի հայրը պատմել է, որ Սայմոնը մոլորվել էր ծաղիկներ հավաքելիս: Այդ ժամանակ նրան կենգուրու է մոտեցել և սկսել է ուտել երեխայի ձեռքի ծաղիկները: Հետո փոքրիկը ծառի տակ քնել է, իսկ կենգուրուն մնացել է նրա մոտ` տաքացնելով սեփական մարմնով:
 
Աղբյուրը` www.1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: