Նորություններ

Գրական ժամ

Կրթական 2017-11-28

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում գրական ժամ էր : Գրականության ուսուցչուհի Կ. Շատոյանը ընտրել էր <<գրական գոհարներ >>, որոնք ժամանակաշունչ և տիպական էին : Աշակերտները ասմունքում էին արտահայտիչ ` խորամուխ լինելով բանաստեղծության հոգեպարար և հուզաթրթիռ գաղտնիքներին : Ասմունքն ընթանում էր դասական երաժշտությամբ , որը պատկերավոր միջավայր էր ստեղծել ` ներկաներին պարգևելով հաճելի րոպեներ : Գրական ժամը նպաստեց աշակերտների գեղագիտական ճաշակի զարգացմանը և հարստացմանը :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: