Նորություններ

Այց թանգարան

Կրթական 2017-11-28

Ս.թ. նոյեմբերի 25-ին Dasaran-ի և թանգարանների միջև համագործակցության շրջանակում Dasaran-ի միջնորդությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարան այցելեցին Կոտայքի մարզի Զառի Ժ.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: Թանգարանում մենք սովորեցինք Ա.Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը: Ծանոթացանք երաժշտական ունակություններին: Իմացանք, որ Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում 2009թ.-ին, բեմադրության բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ) բալետները: Մեծ տպավորություններով վերադարձանք: Տպավորիչ էր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի տան կահ-կարասիները, նրա անձնական իրերը: Ուրախ և բարձր տրամադրությամբ հեռացանք թանգարանից:

Կոտայք, գ. Զառի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: