Նորություններ

Հայ գրոսմայստերները մեկնել են Նորվեգիա` մասնակցելու շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

Սպորտ 2013-08-09

Ս.թ. օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարի առաջին համարն է, քանի որ ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։
«Երևանում հաճելի ընթրիքից և տեղական գինիները փորձելուց հետո ժամանել եմ Տրոմսե։ Պատրաստ եմ աշխարհի գավաթի խաղարկությանը»,- գրել է Արոնյանը Facebook-ի իր էջում։
 
Բացի Արոնյանից մրցաշարում հանդես կգան գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը։
 
Աղբյուրը` sport.1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: