Նորություններ

Մոնթե 60

Կրթական 2017-11-27

Նոյեմբերի 25-ին ազգային հերոս, <<Ոսկե արծիվ>> շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան: Ազնիվ ու անձնվեր մարտիկի ծննդյան տարեդարձը Ստեփանակերտի հ.6 հիմնական դպրոցում նշվեց արիության դասով և <<Մոնթե>> խորագիրը կրող հուշ-ցերեկույթով: Արիության դասը վարեց շեֆ զորամասի սպայական անձնակազմի ներկայացուցիչը, ով ներկայացրեց դրվագներ հերոսի կենսագրությունից, պատառիկներ նրա անցած մարտական ուղուց: Մոնթե Մելքոնյանն Արցախի ազատագրական շարժմանն անդամագրվել է 1991 թվականից: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993 թվականին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը: Միջոցառումը, որը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Վարյա Ավետիսյանը, ուղեկցվեց աշակերտների ասմունքով, Մոնթեին ձոնված երգերով ու ազգային պարերով: Միջոցառման հիմնական նպատակը կյանքը Հայրենիքին զոհաբերած Մոնթեի նման հերոսների օրինակով մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելը, ինչպես նաև մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերին ծանոթացնելն էր: Դժվար է երևակայել հպարտության ավելի մեծ զգացում, քան այն, երբ քո ազգակիցը Մոնթեի տեսակն է: Հայ մարդու կյանքը՝ աներկբայորեն իմաստավորված է նաև Մոնթեների գոյությամբ…

Ստեփանակերտ, ք. Ստեփանակերտի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: