Նորություններ

Մանուէլ Պետրոսյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Սպորտ 2017-11-27

Իտալիայում ավարտվել է աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունները: Մրցաշարին մասնակցել է 62 երկրի 147 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում էին աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2561), աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը (2554) և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (2508): Մանուէլ Պետրոսյանը (Հայաստան), Թարի Արյանը (Նորվեգիա) և Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան) 11 հնարավորից վաստակել են 8.5-ական միավոր՝ կիսելով 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արյանը հռչակվել է չեմպիոն, Պետրոսյանը՝ փոխչեմպիոն, իսկ Չիտամբարամը եզրափակել է լավագույն եռյակը: Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով գրավել է 16-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը՝ վաստակելով 6.5 միավոր: Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: