Նորություններ

Ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ուշագրավ 2017-11-24

Այսօր Բրյուսելում Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի կողմից այն ստորագրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Այն բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,-իր ելույթում ավելի վաղ նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ Համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը` հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում` բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։ Ըստ որում` այն միտված է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակների ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, խաղաղության և կայունության և’ տարածաշրջանային, և’ միջազգային մակարդակներով պահպանմանը, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերի համախմբմանը սահմանային անվտանգությունն ուժեղացնելու միջոցով: Աղբյուրը` Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: