Նորություններ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Կրթական 2017-11-23

Նոյեմբերի 18-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները Ձեռնարկատիրական կրթություն առարկայի հերթական դասը անցկացրին «Արարատ» բանկում։ Որտեղ ծանոթացան բանկային համակարգին, ավանդների ընդունմանը և պահպանման գործընթացին, վարկերի տրամադրմանը, տոկոսադրույքին, դրա հետ կապված ռիսկին, ինչպես նաև բանկային այլ ծառայությունների հետ։ Վերջում աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Տպավորություններով հարստացած հեռացանք «Արարատ» բանկից։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: