Նորություններ

«Գրքերի աշխարհում»

Կրթական 2017-11-21

Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացվեց գեղեցիկ ու բովանդակալից գրական –երաժշտական ցերեկույթ` <<Գրքերի աշխարհում>> խորագրով: Գրադարանավար Բելլա Հայրապետյանի նպատակն էր խորացնել երեխաների սերը գրքի, ընթերցանության նկատմամբ: Ցերեկույթի մասնակից աշակերտները հանդես եկան գրքի` որպես գիտելիքի աղբյուրի, պատմական ու մշակութային արժեքները փոխանցողի մասին ասույթներով, բանաստեղծություններով:Նրանք ներկայացրին նաև թատերականացված դրվագ հայոց միջնադարյան պատմությունից այն մասին, թե ինչպես կարդալ ու գրել չիմացող հասարակ գյուղացիները, դպրության պաշտպան վանականները զարմացրին մոնղոլ զորապետ Լենկ Թեմուրին` հանձնելով ունեցած վերջին հարստությունը, միայն թե փրկեն վանքում պահպանված գրքերը ոչնչացվելուց: Ցերեկույթի ընթացքում աշակերտները կատարեցին նաև գեղեցիկ երգեր ու պարային համարներ, հատկապես` Էլինայի, Վահագնի ու Կարինեի երաժշտական կատարումները հիացրին ներկաներին: Միջոցառումը մեկ անգամ ևս հավաստեց հայ ժողովրդի` գրքի նկատմամբ ունեցած սերն ու ակնածանքը: Միջոցառման մասնակիցներն ու գրադարանավար Բ. Հայրապետյանը արժանացան տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի գովասանքին ու խրախուսանքին: Նա մեկ անգամ ևս հորդորեց բոլորին սիրել գիրն ու գրականությունը, միշտ պահպանել գրքերը, լինել նրանց լավ բարեկամը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: