Նորություններ

«Ա» տառի ծնունդը

Կրթական 2017-11-21

17.11.2017թ Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցում դարձյալ տոնախմբություն էր: Դպրոցի առաջին դասարանցիները բազմավաստակ և շնորհաշատ ուսուցչուհի Ա. Ամիրխանյանի հետ նշեցին Ա տառի ծնունդը: Նրանք ընդունեցին բազմաթիվ հեքիաթային հյուրեր, ներկայացրին , թե ինչպես Ա տառը դարձավ առաջատար, հավաքեցին արևը ՝ իր 21 շողերով, որոնք Ա տառին ողջույնի խոսքեր նվիրեցին և իր պայծառ շողերով ջերմացրին թե ՛հյուրերի և թե՛ երեխաների սրտերը: Ա. Ամիրխանյանը իր շնորհավորանքի խոսքում երեխաներին մաղթեց հայոց աշխարհի պայծառ գալիք և ցանկացավ , որ անվերջ ծաղկի նրանց միտքն ու հոգին և նեցուկ լինեն Հայոց աշխարհին:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: