Նորություններ

ԿԳՆ-ում քննարկվել է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկման տեսլականը

Ուշագրավ 2017-11-20

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկման վերաբերյալ մի շարք հարցեր: Ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրումը միտված է ավագ դպրոցից դեպի մասնագիտական կրթական համակարգ անցման դյուրինացմանը և շարժունության խթանմանը: Նոր համակարգը հնարավորություն կտա որոշակի կրեդիտներ տեղափոխել դպրոցից բուհ՝ համաձայն սահմանված կարգի: Ըստ որում՝ մեկ կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի և ներառում է ուսումնական պարապմունքներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրականացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխատանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը: Նշենք, որ ԿԳՆ-ն արդեն հանրային քննարկման է ներկայացրել «Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: