Նորություններ

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի մրցաշարային աղյուսակը

Սպորտ 2017-11-20

Հայազգի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Իսպանական Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի վերջին չորրորդ փուլի մրցաշարում ևս: Արոնյանի մրցակիցն այս անգամ հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին էր, ով իր պարտությունն ընդունել է 27-րդ քայլում: Նշենք, որ Արոնյանն իր վարկանիշը հասցրել է 2808.9-ի և այժմ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ըստ որում՝ հայազգի գրոսմայստերը հաղթել էր նաև Ինարկիևին և ոչ-ոքի խաղացել Վաշիե-Լագրավի և Յակովենկոյի հետ։ Աղբյուրը՝ Chess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: