Նորություններ

Դպրոց - ԱԻՆ համագործակցւթյուն

Կրթական 2017-11-18

ՀՀ Կոտայքի մարզի <<Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ - ում տնօրենության,զինղեկ Ա. Մկրտչյանի և ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզայի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարների համատեղ ջանքերով կազմակերպվեց պայմանական հրդեհաշիջման և տարահանման ուսումնական վարժանք։ Նպատակն էր հրդեհի ժամանակ ուժի և միջոցների ղեկավարումը,ունակությունների կատարելագործումը, արագ կողմնորոշվելը, հմտությունը վարժեցնելը։ Երբ տնօրենությունը պայմանական ահազանգել էր 911, Կոտայքի ՄՓՎ Աբովյանի թիվ 45 ՀՓՋ֊ն դեպքի վայր ժամանեց 1 մարտական հաշվարկի հրշեջ ավտոմեքենայով, շնչառական ապարատներով, հրշեջ գույքով և սարքավորումներով, ձեռքի ռադիոկայաններով, կարմիր դրոշակներով, կարմիր֊ սպիտակ սահմանազատման ժապավեններով։ Պայմանական հրդեհը բռնկվել էր դասասենյակներից մեկում։Տարահանման ժամանակ դպրոցի III հարկում մնացել էին 2 աշակերտ, 1 ուսուցիչ։ 1 ուսուցիչ և 1 հավաքարար մնացել էին I - ին հարկում։ Հետախուզական խումբը զինղեկին զեկուցեց չտարահանված անձանց մասին։Փրկարարները III հարկից պարաններով իջեցրին ներսում մնացածներին։ Դպրոցի բուժքույրը փրկարարների հետ միասին արագ կազմակերպեցին առաջին բուժօգնությունը։ Ուսումնավարժանքը տվեց իր սպասված արդյունքը։ Դպրոցի տնօրեն տիկին Վարդանյանը շնորհակալագրեր հանձնեց Կոտայքի ՄՓՎ պետ,փ/ծ գնդապետ Է. Գալստյանին, Աբովյանի ՀՓՋ հրամանատար փ/ծ մայոր Ջ.Մխիթարյանին, ԱԻՆ Հատուկ փրկարար ջոկատի հրահանգիչ փ/ծ կապիտան Ա.Գյուրջինյանին, դպրոցի զինղեկ Ա. Մկրտչյանին։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: