Նորություններ

Դաս եկեղեցում

Կրթական 2017-11-17

Օրերս Սևանի N4 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նունե Պետրոսյանը <<Եկեղեցու ներքին և արտաքին կառուցվածքը>> թեմային նվիրված դասը անցկացրեց Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում: VI դասարանի աշակերտները գործնականում ծանոթացան եկեղեցու կառուցվածքին: Եկեղեցու քահանա Տեր Ստեփանոսը հանգամանորեն ներկայացրեց եկեղեցու ներքին և արտաքին կառուցվածքային տարրերը, պատմելով նրանց գործառույթների մասին, ցույց տվեց ատյանը, բեմը, մկրտության ավազանը, ավանդատներն ու պատարագի Սբ. սեղանը: Երեխաները խոսեցին Հայ առաքելական եկեղեցու դերի, նրա խորհուրդներին հետևելու մասին: Դասի ավարտին ներկաները կատարեցին մոմավառություն: Այն բարձր գնահատվեց ՔԴԿ տարածաշրջանի ներկայացուցիչ Հայկանուշ Գաբրիելյանի կողմից: Նման այցերը և գործնական պարապմունքները մեծապես նպաստում են երեխաների ազգային-հոգևոր նկարագրի ձևավորմանը, եկեղեցու նկատմամբ հարգանքի խորացմանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: