Նորություններ

ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-11-15

Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, դրանց հատուկ տեսք ու շքեղություն տվել, ինչով էլ դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումը կբացահայտի ոսկերչության և ոսկերիչների հաջողության բանաձևը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: