Նորություններ

«Բորուսիա»-ի ավագը Հենրիխ Մխիթարյանին անվանել է Բունդեսլիգայի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ

Սպորտ 2013-08-07

Օրերս Գերմանիայում Բունդեսլիգայի 17 թիմերի ավագների շրջանում հարցում է անցկացվել` կապված Բունդեսլիգայի 2013-14թթ. մրցաշրջանի չեմպիոնի, հայտնության (ակումբ), լավագույն ռմբարկուի և լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստի ավագների կանխատեսման հետ:
17 ավագներից 15-ի կարծիքով Մյունխենի «Բավարիա»-ն պահպանելու է չեմպիոնի կոչումը:
 
Որպես հայտնություն առաջին տեղում է հայտնվել «Հոֆենհայմ»-ը՝ 4 ձայնով, իսկ որպես լավագույն ռմբարկու 11 ավագներ ընտրել են Ռոբերտ Լևանդովսկուն: 12 թիմերի ավագներ կարծում են, որ մրցաշրջանի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ է ճանաչվելու Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
 
Հենրիխ Մխիթարյանը ստացել է 1 ձայն: Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կելը նշել է, որ Հենրիխին Գերմանիայում ոչ բոլոր մարզասերներն են ճանաչում և մաղթել է լրացնել այդ բացը:
 
«Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում դեռ այդքան էլ ճանաչված չէ: Մաղթում եմ, որ նա լրացնի այդ բացը»,- հայտարարել է Կելը, որպես լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ Հենրիխի անունը նշելուց հետո:
 
Աղբյուրը` sport.1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: