Նորություններ

Բաց դաս երկրաչափությունից

Կրթական 2017-11-15

Նոյեմբերի 10-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս երկրաչափությունից 8-րդ դասարանում: Դիտարկվում էին զուգահեռագծի, շեղանկյան, ուղղանկյան, սեղանի, քառակուսու հատկություններն ու հայտանիշները: Աշակերտները ցույց էին տալիս ուռուցիկ և ոչ ուռուցիկ բազմանկյունները, ըստ ուռուցիկ բազմանկյան անկյունների գումարի բանաձևի՝ կատարում տրված առաջադրանքները: Կազմակերպվեց խմբային աշխատանք նեթբուքներով, որի ընթացքում խմբերը լուծեցին իրենց հանձնարարված խնդիրները և հաջողությամբ ներկայացրին դրանք: Տեսադասը հնարավորություն ընձեռեց՝ <<Քառանկյուններ>> թեմայի ամփոփումը կատարել ավելի արդյունավետ և տպավորիչ:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: