Նորություններ

Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը

Սպորտ 2017-11-14

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական խաղում 3։2 հաշվով հաղթել է Կիպրոսի ընտրանուն: Հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացել է Հայկ Իշխանյանը։ 38-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանի գլխով փոխանցումից հետո Վարազդատ Հարոյանը գլխի հարվածով կրկնապատկել է Հայաստանի հավաքականի առավելությունը։ 51-րդ րոպեին հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը, իսկ 63-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն անվրեպ իրացրել է 11 մետրանոց հարվածը։ Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ կիպրոսցիները կրճատել են հաշվի տարբերությունը։ Ի դեպ, նոյեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը ևս ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:1 հաշվով: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: