Նորություններ

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ

Կրթական 2017-11-11

Այսօր Արճիսի դպրոցում հայրենասիրության գեղեցիկ դաս էր:Պատմության և հայոց լեզվի ու գրականության մեթոդական միավորումները նախաձեռնել էին հայրենյաց դաս: Դպրոցի բարձր դասարանների աշակերտների ջանքերով բեմադրվեց Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը: Այն ներկայացվեց երեք արարով: Առաջին արարում Հազկերտի հրովարտակը քննարկվեց Արտաշատում և տրվեց պատասխան: Երկրորդ արարում հայ նախարարները Տիզբոնում էին, ցուցադրվեց Հազկերտի սառը ընդունելությունը, ապա հայ նախարարները զնդան նետվեցին և, ի վերջո, կեղծ ուրացություն ընդունելով, վերադարձան հայրենիք: Վերջին արարում բեմադրվեց Ավարայրի ճակամարտը, որից առաջ հնչեց Վարդանի խոսքը. «Վախը թերահավատության նշան է, մահն ընդունենք ուրախ սրտով, քանի որ մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն»: Հայրենյաց դասը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների շրջանում և ազգասիրության ու հայրենասիրության փայլուն օրինակ դարձավ նրանց համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: