Նորություններ

Ռուսաստանի դպրոցներում արտաքին տեսքի նորմեր կսահմանվեն ուսուցիչների և աշակերտների համար

Կրթական 2013-08-06

ՌԴ-ի Պետդումայի միանգամից երկու հանձնաժողով՝ Ընտանիքի, կնոջ և երեխաների, ինչպես նաև Կրթության հարցերով հանձնաժողովները ստանձնել են փաստաթղթի մշակումը, որը ներառելու է վարքի կանոններ և արտաքին տեսքի նորմեր ոչ միայն աշակերտների,այլ նաև ուսուցիչների համար:
Ենթադրվում է, որ նորմերը լինելու են խորհրդատվական բնույթի, չնայած նշված են լինելու պատժամիջոցներ` դրույթները խախտած աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների համար: Պատժամիջոցների թվում կարող են լինել ուսուցիչներին նկատողությունները, աշակերտների ծնողներին դպրոց կանչելը, մեղավորների լուսանկարները «խայտառակության պատին» փակցնելը և այլն:
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: