Նորություններ

Արևաշող Ա տառի ծնունդը

Կրթական 2017-11-08

Ս/թ նոյեմբերի 6-ին տոն էր Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցում: Առաջին դասարանի 14 աշակերտները՝ դասվար Ա. Մելքոնյանի գլխավորությամբ կազմակերպել էին դաս-միջոցառում <<Արևաշող Ա տառի ծնունդը>>խորագրով: Ինչպես բոլոր ծննդյան տոները, այսօրն էլ բացառություն չէր և լի էր հաճելի անակնկալներով: Դասարանը զարդարված էր տոնականորեն: Հեքիաթի արկղիկի առկայությունը կանխորոշում էր արտասովոր հյուրի գալուստը: Ամբողջ դասը ողողված էր գեղեցիկ երգ ու պարով, հաճելի ասմունքով, տարատեսակ անսպասելիություններով: Ա տառին դասարանում ողջունելուց, նրա դասը յուրացնելուց հետո երեխաները այցելեցին Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, տեսան տարբեր գրքեր, մեկ անգամ ևս արժեվորեցին գրի ու գրքի դերը: Ա-ի ծննդյան տարեդարձը շարունակեցին նշել մանկական սրճարանում: Այստեղ հեքիաթի ծանոթ և անծանոթ հերոսների ու ծաղրածուի օգնությամբ և΄ լրացրեցին տարեդարձին հատուկ տոնական հաճելի երգերը, պարերն ու խաղերը, և΄համտեսեցին գեղեցիկ տարեդարձի տորթը: Տոնական հաճելի պահերն ու բարձր տրամադրությունը երաշխիքն էին լավ մեկնարկի: Սա նաև կանխորոշում էր սկսած տառուսուցման անհրաժեշտ գործի լավ ընթացք, արդյունավետ ավարտ: Գոհ էին ծնողները, ոգևորված՝ երեխաները, պարտավորված ու բավարարված՝ դասվար Ա. Մելքոնյանը:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: