Նորություններ

Նոր հայտնաբերված մոլորակի գոյությունը հակասում է ֆիզիկայի օրենքներին

Ուշագրավ 2017-11-07

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է չափազանց մեծ էկզոմոլորակ, որի գոյությունը հակասում է երկնային մարմինների ձևավորման համընդհանուր մոդելներին: NGTS-1b էկզոմոլորակի տրամագիծն ընդամենը երկու անգամ է փոքր լուսատուի տրամագծից, որի շուրջն այն պտտվում է: Այս մոլորակը գտնվում է Արևից 600 լուսային տարի հեռավորության վրա: Իր չափերով էկզոմոլորակը համեմատելի է Յուպիտերի հետ, սակայն 20 տոկոսով ավելի թեթև է: Էկզոմոլորակի արտաքին շերտերում ջերմաստիճանը կազմում է 530 ատիճան՝ ըստ Ցելսիուսի: Մոլորակի և նրա աստղի միջև հեռավորությունը 33 անգամ կարճ է, քանի Արևի և Երկրի միջև հեռավորությունը: Ըստ գիտնականների՝ նորահայտ երկնային մարմինը խոշորագույն է Տիեզերքում: Աստղագետները խորհրդավոր օբյեկտը կատակով անվանել են «հրեշ-մոլորակ»: Այս մոլորակում տարին տևում է 2.5 օր: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: