Նորություններ

«Թանգարաններն՝ իբրև կրթարան»

Կրթական 2017-11-04

VIII «Բ»-ի հետ մեկամյա համատեղ աշխատանքի ընթացքում այցելել էինք Գյումրիում գործող 4 թանգարանները: Այս շաբաթ էլ այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարանը: Ինչպես մյուս թանգարաններում, այստեղ էլ երեխաների առջև բացվեց նորիմացության դասագիրքը, ինչպես ամենուր, այստեղ էլ նրանց փնտրող հայացքները հափշտակությամբ էին նայում այն առարկաներին, որոնց միջոցով լեգենդը կերպավորվում է: Եվ ինչպես բնորոշ է նրանց, այս անգամ էլ հարցերի տարափ տեղացին՝ շարժելով էքսկուրսավարի ժպիտը: Դե ինչ, սպասում ենք Գյումրիում նոր թանգարանների բացվելուն, իսկ մինչ այդ մեզ կանչում են հանրապետության տարբեր քաղաքներում գործող այլ թանգարանները: Իհարկե, նրանց մի մասում VIII «Բ»-ն եղել է համադպրոցական բացօթյա դասերին մասնակցելիս: Մնում է հուսալ, որ այս երեխաների համար թանգարան այցելությունը սոսկ հաճելի ժամանց չի լինի, որ հասակ առնելուն զուգընթաց կհասկանան, կգնահատեն թանգարանի դերն ու արժեքը, որ փարթամ սեղաններից վեր կենալուց հետո կմտածեն ոգին սնուցելու մասին...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: