Նորություններ

ԳՈՒՅՆԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Կրթական 2017-11-02

VIII «Բ » դասարանի աշակետները երկրորդ անգամ բարձրացան արվեստների ինստիտուտի աստիճաններով: Այսօր նրանք հյուրընկալվեցին գեղարվեստի ակադեմիայում: Հանդիպումը գեղանկարիչ Գարիկ Մանուկյանի հետ էր, ով երեխաների համար ծալ-ծալ բացում էր վրձնով արարվող աշխարհի վարագույրները: Առաջին անգամ նրանք շրջում էին արվեստանոցից արվեստանոց, լսում նկարչի բացատրությունները գծի և գույնի, լույսի ու ստվերի մասին: Առաջին անգամ նրանց առջև անարգել բացվում էին արվեստագետի «խոհանոցի» դռները, որտեղ հնարավորություն ունեին անավարտ աշխատանքների կողքին տեսնելու ավարտուն նկարները, համեմատելու միևնույն բնորդի՝ տարբեր ուսանողների ձեռքով տարբեր դիրքերից արված նկարները, տեսնելու աշխատանքային պահը: Արվեստանոցներից յուրաքանչյուրում երեխաներին բացատրություններ էին տրվում նկարչության համապատասխան ժանրի վերաբերյալ: Բայց կարծես մեկնաբանությունները քիչ էին ոմանց համար, և սկսվեց տևական հարց-պատասխան հյուրերի ու տանտիրոջ միջև: Ոգևորությունից մի տեսակ մոռացության էր տրվել ժամանակի զգացողությունը: Միայն թե հրաժեշտը ևս հրամայական է, ու փոքրիկ հեռաձիգները ստիպված էին հարցերի պարսատիկներն առժամանակ գրպանները դնել: Հրաժեշտից առաջ նրանց հրավիրեցին դիտել օրերս կայանալիք ցուցահանդեսին ներկայացվող նկարները: ... Դրսում էլ ոգևորությունը եռում էր, և շարունակում էին արդեն միմյանց հետ քննարկել արվեստագետի երևակայական հասունությամբ: Զրուցարանի խոսակցության ավարտ

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: