Նորություններ

ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-11-02

Ազգագրությունը (Էթնոգրաֆիա) գիտություն է, որն ուսումնասիրում է ժողովուրդների կենցաղը, սովորույթները, նրանց ծագումնաբանությունը, տեղաշարժերը, էթնիկ յուրահատկությունները, նյութական և հոգևոր մշակույթը: Այն սերտորեն կապված է պատմության, հնագիտության, սոցիոլոգիայի, լեզվաբանության, մարդաբանության, բնագիտության, աշխարհագրության և երաժշտության հետ։ Հայաստանում այն ձևավորվել Է XIX դարում, թեև ազգագրական գիտելիքներ կուտակվել են հնագույն ժամանակներից: Հայկական լեռնաշխարհի բնակչության մասին ազգագրական բնույթի տեղեկությունները հանդիպում են օտար և տեղական սեպաձև արձանագրություններում, Աստվածաշնչում և հնագիտական նյութերում: «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումն էլ հայերի մշակույթի, սովորույթների ու կենցաղի մասին է և կբացահայտի ազգագրագետների հաջողության բանաձևը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: